Ճանապարհների վիճակը՝ ժամը 8։30-ի դրությամբ
Հասարակություն
09:16 19/01/2022
Հայաստան

Ճանապարհների վիճակը՝ ժամը 8։30-ի դրությամբ

Հունվարի 19-ի ժամը 8։30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Placeholder
Ճանապարհների վիճակը՝ ժամը 8։30-ի դրությամբ