Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել
Տարածաշրջան
20:03 19/01/2022
ԼՂՀ

Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով  իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Ինչպես հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն, աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Placeholder
Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել