Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքն առաջին նախագահի՝ «ազգակործան պատուհաս» ձևակերպման վերաբերյալ. Վարդևանյանը՝ Հակոբ Մովսեսին
Քաղաքական
17:50 20/01/2022
Հայաստան

Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքն առաջին նախագահի՝ «ազգակործան պատուհաս» ձևակերպման վերաբերյալ. Վարդևանյանը՝ Հակոբ Մովսեսին

«Օրենքով, Սահմանադրության տրամաբանությամբ սահմանադրական մարմինների անդամները պետք է ունենան քաղաքական զսպվածություն»,-  ՀՀ  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսի ընտրության հարցի քննարկմանն ասաց  «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ Հակոբ Մովսեսն, իր հարցին պատասխանելով,  հանրությանը, Ազգային ժողովին ազդակ տվեց, բառացորեն ասաց, որ համակրում է այս իշխանություններին:

«Սա նշանակում է՝ քաղաքական  զսպվածություն չեք ցուցաբերում: Դրանով իսկ արդեն խնդիր ունենում ենք: Օրենքն ասում է՝ քաղաքական զսպվածություն պետք է ունենաք: Ձեր հայտարարությամբ դրա հետ կոնֆլիկտի մեջ մտաք»,-  ասաց Վարդևանյանը:

Այնուհետև նա հիշեցրեց, որ Հակոբ Մովսեսն աշխատել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, պաշտոնի է նշանակվել առաջին նախագահի հրամանագրով:

«Կարծում եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր նախագահ, ելնելով հենց իր նախագահի կարգավիճակից, արդեն իսկ ունի  առանձնահատուկ կարգավիճակ: Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է շատ հետաքրքիր բնութագրում այս իշխանություններին: Ֆորմուլան հետևյալն է՝ ազգակործան պատուհաս:

Հետաքրքիր կլիներ իսկապես լսել ձեր կարծիքն այս ձևակերպման վերաբերյալ»,-  ասաց Արամ Վարդևանյանը: 

Placeholder