Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում հունվարի 19-ին կատարվել է 5838 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 103 հիվանդ, գրանցվել է մահվան 3 դեպք: Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 329 դեպք, որոնցից 333 857 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5927 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1519 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9545 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 660 375 թեստավորում: