Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Քաղաքական
16:04 20/01/2022
Աշխարհ

Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին տեղեկացրել է դիվանագետը Թվիթերի իր միկրոբլոգում։

«Լավ է վերադառնալ տարածաշրջան Ֆրանսիա-ԵՄ համատեղ այցի շրջանակում՝ Իսաբել Դյումոնի և գործընկերների հետ՝ հետևողական լինելու Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքներին: Անհամբեր սպասում եմ առաջիկա օրերին  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների անցկացմանը»,-գրել է նա։
 

Placeholder
Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան