Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կգլխավորի Ռեքս Կալամյանը
Սպորտ
10:21 21/01/2022
Հայաստան

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կգլխավորի Ռեքս Կալամյանը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռեքս Կալամյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից

ՀԲՖ-ն ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված:

«Դետրոյթ Փիստոնս» թիմի ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանը շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում:

Հայազգի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում:

Placeholder
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կգլխավորի Ռեքս Կալամյանը