Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը մերժել է «Արցախի մշակույթը հայ-աղվանական փոխհարաբերությունների համատեքստում. մ.թ.ա. 4-րդ -մ.թ.13-րդ դարեր» հայտը. Պետրոսյան
Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է.
«Միայն այսօր տեղեկացա, որ ՀՀ կառավարությունը «2022 թ․ իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերում» չի ներառել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացրած «Արցախի մշակույթը հայ-աղվանական փոխհարաբերությունների համատեքստում. մ. թ. ա. 4-րդ – մ. թ. 13-րդ դարեր» հայտը, որը պիտի ղեկավարեի ես: Ընդ որում, հայտը մերժելու մասին Ինստիտուտը կառավարությունից որևէ տեղեկատավություն չի ստացել։
Մեր գործի կարևորությունը գնահատողներին ուզում եմ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք Արցախի ժառանգության հետազոտման, պահպանության, միջազգային գիտական հանրույթին այն ներկայացնելու մեր պարտավորությունները, ինչպես որ խոստացել և իրականացրել ենք տարիներ շարունակ և հատկապես 44-օրյա պատերազմից հետո։
Համոզվելու համար ուղղակի այցելեք https://monumentwatch.org/ ակադեմիական հարթակ և ծանոթացեք այն աշխատանքին, որ իրականացնում է կամավորների մեր խումբը»։