Հասարակությանը պառակտելու գործունեության մեջ շատ մեծ դերակատարում ունի այսօրվա իշխանությունը. Օհանյան
Վերլուծություններ
16:30 21/01/2022
Հայաստան

Հասարակությանը պառակտելու գործունեության մեջ շատ մեծ դերակատարում ունի այսօրվա իշխանությունը. Օհանյան

«Պատերազմից առաջ, հետո առաջացած կարևորագույն խնդիրներից է հասարակության պառակտումը: Հասարակությանը պառակտելու, մասերի բաժանելու  գործունեության  մեջ շատ մեծ դերակատարություն ունի այսօրվա քաղաքական իշխանությունը»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ միասնականության գաղափարը, որը հայ ժողովրդին ամբողջ պատմության ընթացքում ուղեկցել է, վերջին տարիների ընթացքում քայքայվել է, դա չի երևացել նաև պատերազմի ընթացքում, որի ժամանակ այսօրվա քաղաքական իշխանությունը չկարողացավ համախմբել հայ ժողովրդին:

«Այսօրվա իրավիճակը պառակտման տեսանկյունից կարող եմ բնութագրել երեք բառով՝  հատվածականացում, որակազրկում, այն կարևոր արժեքների, որոնք ձեռք ենք բերել վերջին 30 տարիների ընթացքում, պետական ամբողջ ռեսուրսի, պետականության ուժային բոլոր կառույցների, բյուջետային բոլոր հատկացումների ուղղություն այդ մասնատումը և որակազրկումը շարունակական դարձնելու համար»,- ասաց Ս.Օհանյանը: 

Խոսելով լրատվական դաշտի մասին, նրա կարծիքով, բոլորի ցանկությունն այն է, որ ունենան  ծրագրավորված գործունեություն առկա բոլոր թերությունները վերացնելու համար: 

Placeholder