21.01.2022. Կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել
Առողջություն
11:25 21/01/2022
Հայաստան

21.01.2022. Կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել

Հայաստանում հունվարի 20-ին կատարվել է 3605 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 125 հիվանդ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահվան դեպք չի արձանագրվել:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349957 դեպք, որոնցից 333982 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1519 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9545 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2663980 թեստավորում:
 

Placeholder
21.01.2022. Կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել