Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան
Քաղաքական
18:52 21/01/2022
Հայաստան

Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան

Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցած հայ զինվորականների հերթական զորախումբն օրերս վերադարձել է Հայաստան: 

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝  խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացված դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստան այցելած ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը, հյուրեր։

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Մանգասարյանը ողջունել է անձնակազմին, շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար, մաղթել հաջողություններ հետագա առաքելությունների ընթացքում։

Placeholder
Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան