Ժնևում ընթանում են Լավրով-Բլինքեն բանակցությունները
Քաղաքական
15:16 21/01/2022
Հայաստան

Ժնևում ընթանում են Լավրով-Բլինքեն բանակցությունները

Ժնևում մեկնարկել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները։ Լավրովը  շնորհակալություն է հայտնել ամերիկացի դիվանգետին Շվեյցարիա հանդիպման հրավիրելու համար։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Հարգելի պարոն պետքարտուղար, հարգելի գործընկերներ, մենք երախտապարտ ենք ձեզ Ժնևում հանդիպում անցկացնելու ձեր առաջարկի համար՝ անվտանգության երաշխիքների առաջարկների շուրջ սկսված աշխատանքի համատեքստում»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք,որ 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր։ Մոսկվան, մասնավորապես, իր արևմտյան գործընկերներից պահանջում է հրաժարվել  դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից,  ուկրաինական դաշինքին միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ ստեղծելուց, ինչպես նաև դրանց  իրավական երաշխիքներ։

Placeholder
Ժնևում ընթանում են Լավրով-Բլինքեն բանակցությունները