ԵԽԽՎ-ում կքննարկեն Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքները
Քաղաքական
15:44 21/01/2022
Հայաստան

ԵԽԽՎ-ում կքննարկեն Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքները

Հաջորդ շաբաթ ՝ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։

ԵԽԽՎ-ից Panorama.аm-ին հայտնում են, որ հունվարի 25-ին քննարկվելու  է «Հարավային Կովկասում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումները»  թեմայով զեկույցը, որից հետո հայտարարությամբ հանդես կգա ԵԽԽՎ իրավահավասարության հարցերով եվրահանձնակատար տիկին Հելենա Դալլին։

Զեկույցի նախագիծը հասանելի է այստեղ, այն պարունակում է հատուկ բաժին Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց վիճակի մասին։

Հաջորդ օրերին կքննարկվեն ԼՂ հակամարտության ու Հայաստանում  Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող հարցեր։

Placeholder
ԵԽԽՎ-ում կքննարկեն Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքները