Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
22.01.2022. Հայաստանում երկրորդ օրն է՝ կորոնավիրուսից մարդ չի մահանում
Արդեն երկրորդ օրն է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքվ մահվան դեպքեր չեն գրանցվում։
Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է 5812 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել 940 մարդու մոտ։ 7 242 հիվանդ գտնվում է բուժման ընթացքում։
Ըստ պաշտոնական տվյալների, համավարակից ի վեր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 350 897 դեպք։
Կորոնավիորւսի հետևանքով մահացել է 8026 մարդ։ Եվս 1520 հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։
