Ավտովթար՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ
Աշխարհում
12:45 22/01/2022
Աշխարհ

Ավտովթար՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ

Ամերիկացի հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ավտովթարի է ենթարկվել, գրում է «Գազետա․ռու»-ն՝ հղում անելով TMZ-ին։

Նշվում է, որ Շվարցենեգերը վարել է «Yukon» մակնիշի սև ամենագնաց և բախվել է կարմիր «Prius»-ին։ Բախման հետևանքով ամենագնացը հայտնվել է Prius-ի տանիքին, ինչպես նաև հարվածել է մոտակայքում գտնվող Porsche Cayenne-ին։

Ականատեսների խոսքով՝ վթարը նման էր «ֆիլմի հնարքի», իսկ բախումն այնքան ուժեղ է եղել, որ դերասանի մեքենայում բացվել են անվտանգության բարձիկները։

Նախնական տվյալներով՝ Շվարցենեգերը չի տուժել, իսկ «Prius»-ի ղեկին գտնվող կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, մասնավորապես՝  գլխի հատվածում ուժեղ արյունահոսությամբ:

Աղբյուրի տվյալներով՝ դերասանին մտահոգել է տեղի ունեցածը և նա ցանկացել է անձամբ այցելել տուժածին։
 

Placeholder
Ավտովթար՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ