Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել
Տարածաշրջան
17:39 22/01/2022
Տարածաշրջան

Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել հոսպիտալում։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ժամկետային զինծառայող Ռամիլ Ռզագուլիևը զորակոչվել է պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության Բինագադայի շրջանային վարչություն։ Այսօր՝ հունվարի 22-ին հոգեկան խնդիրների պատճառով նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ժամը 11:10-ի սահմաններում զինծառայողը, խուսափելով բժշկական զննությունից ու դեղորայքի ընդունումից,  բարձրացել է կառուցվող զինվորական հոսպիտալի շենքի վերջին հարկ և ցած նետվել, ինչի հետևանքով մահացել է։

Հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն։

 

Placeholder
Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել