Վերջին մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով  վարակված մոտ 10 հազար մարդ
Աշխարհում
14:40 22/01/2022
Աշխարհ

Վերջին մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված մոտ 10 հազար մարդ

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով  վարակված մոտ 10 հազար հիվանդ՝ 8,4 տոկոսով ավելի, քան նախորդ օրը (9136), լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Հոսպիտալացվել է 9902 մարդ և նախորդ օրվա համեմատ աճել է 8,4 տոկոսով։ Աճը գրանցվել է 46 մարզերում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդորում, երկրորդ օրն անընդմեջ հայտնաբերված դեպքերի թիվը համաճարակի ողջ ժամանակահատվածում եղել է առավելագույնը։ Երեկ՝ հունվարի 21-ին, ՌԴ-ում հայտնաբերվել է  49 513 դեպք, այսօր՝ 57 212։

Ըստ աղբյուրի՝ միայն Մոսկվայում գրանցվել է 16094 վարակակիր (մեկ օր առաջ՝ 15987), ինչը ռեկորդային է։ Մայրաքաղաքում հիվանդացության ընդհանուր պատկերում հոսպիտալացումների տեսակարար կշիռը օրվա ընթացքում չի փոխվել։

Նշվում է նաև, որ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 681 մարդ, Ռուսաստանում մահացածների թիվը հասել է 325 433-ի, ապաքինվել է 25 525 հիվանդ։
 

Placeholder
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված մոտ 10 հազար մարդ