Պրիյանկա Չոպրան և Նիկ Ջոնասը փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունեցել
Մշակույթ
13:22 22/01/2022
Աշխարհ

Պրիյանկա Չոպրան և Նիկ Ջոնասը փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունեցել

Հնդիկ դերասանուհի, մոդելավորող Պրիյանկա Չոպրան և ամերիկացի երգիչ, դերասան Նիք Ջոնասն առաջին անգամ ծնող են դարձել։ Այս մասին Չոպրան գրել է իր Instagram-ում։

Նա նշել է, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։

«Մենք խնդրում ենք` հարգեք մեր անձնական տարածքը մեզ համար այս հատուկ ժամանակահատվածում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա: Շատ շնորհակալ եմ»,- գրել է դերասանուհին։

Ինչպես հայտնում է TMZ-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, երեխան ծնվել է անցած շաբաթ օրը Հարավային Կալիֆորնիայի հիվանդանոցներից մեկում։ Զույգը դուստր է ունեցել, նրա անունը դեռ չի հաղորդվում։

Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասը սկսել են հանդիպել 2018 թվականին։ Վեց ամսվա հարաբերություններից հետո նրանք ամուսնացել են։ Հարսանիքը տեղի է ունեցել Հնդկաստանում՝ Ումայդ-Բհավան պալատում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Priyanka (@priyankachopra)

Placeholder
Պրիյանկա Չոպրան և Նիկ Ջոնասը փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունեցել