Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօրվանից ուժի մեջ են մտնում ռեստորաններ, մարզասրահներ, գրադարաններ այցելելու սահմանափակումները
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով նախատեսված են սահմանափակումներ հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ մուտք գործելու վերաբերյալ։
Հրամանի համաձայն, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները այդ վայրեր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։
Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։