Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպում անցկացնելու ծրագրի մասին
Քաղաքական
15:24 23/01/2022
Տարածաշրջան

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպում անցկացնելու ծրագրի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնելու Անկարայի մտադրության մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Թուրքայի նախագահի գրասենյակից։

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը Հայաստանի,  Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Վրաստանի ԱԳՆ-ից հաստատել էին, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։

«Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան շարունակում է գործադրել ջանքեր, որպեսզի Կովկասում  հաստատվի խաղաղություն և կայունություն։ Նրա խոսքով, Անկարան նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակում ևս մեկ հանդիպում անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder