Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպում անցկացնելու ծրագրի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնելու Անկարայի մտադրության մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Թուրքայի նախագահի գրասենյակից։
Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Վրաստանի ԱԳՆ-ից հաստատել էին, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։
«Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան շարունակում է գործադրել ջանքեր, որպեսզի Կովկասում հաստատվի խաղաղություն և կայունություն։ Նրա խոսքով, Անկարան նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակում ևս մեկ հանդիպում անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հաղորդագրությունում։