Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում հունվարի 23-ին կատարվել է 4612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 176 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352399 դեպք, որոնցից 334394 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8028 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1523 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9551 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 679 525 թեստավորում: