Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի դուրս գալ քաղաք և շփվել տեղի բնակչության հետ
Աշխարհում
14:55 24/01/2022
Աշխարհ

Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի դուրս գալ քաղաք և շփվել տեղի բնակչության հետ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կարևորում է  կանխել Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցներից  վարակի փոխանցումը տեղի բնակչությանը: Այս մասին ասել է ՄՕԿ-ի բժշկական փորձագիտական խմբի նախագահ Բրայան Մակքլոսկին։

Խաղերի բոլոր մասնակիցները կապրեն ու կմրցեն այսպես կոչված «փակ» տարածքում: Նրանց կարգելվի դուրս գալ  քաղաք և շփվել տեղի բնակչության հետ:

Չինաստան՝ օլիմպիական խաղեր մեկնածների թվում  արդեն հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր:

Բրայան Մակքլոսկին նաև նշել է, որ խաղերի ընթացքում կորոնավիրուսի թեստերի արդյունքների ցանկացած մանիպուլյացիա բացառվում է: Թեստավորումը ազգային ստանդարտների համաձայն  կիրականացնեն չինացի մասնագետները: Վստահեցնում են, որ սխալներ ու խառնաշփոթ չի լինի, քանզի կօգտագործվի աշխարհում կիրառվող համակարգը:

Առավոտյան թեստեր անելիս նախատեսվում է արդյունքները ստանալ կեսօրին կամ երեկոյան, իսկ թեստավորումը կօգնի բացահայտել նաև Omicron շտամը:

Placeholder