Որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն»-ի հինգ ախտանիշները
Աշխարհում
12:30 24/01/2022
Աշխարհ

Որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն»-ի հինգ ախտանիշները

Բրիտանացի համաճարակաբան պրոֆեսոր Թիմ Սպեկտորը The Conversation-ում տպագրված իր հոդվածում գրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն» շտամով վարակման ժամանակ ի հայտ են գալիս հինգ ախտանշաններ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։ 

Նրա խոսքով ՝ COVID-19-ի այս տարբերակը առաջացնում է ախտանշաններ, որոնք նման են սովորական մրսածությանը։ Դրանք են՝ քթից արտադրություն, փռշտոց, հոգնածություն, գլխացավ և կոկորդի ցավ: Ընդ որում, ինչպես նշել է մասնագետը, «օմիկրոն»-ով վարակվածների միայն կեսն է զգացել հիվանդության այնպիսի տարածված ախտանշաններ, ինչպիսիք են հազը, բարձր ջերմությունը և հոտառության բացակայությունը:

««Օմիկրոն»-ն առաջացնում է ախտանիշներ, որոնք ավելի շատ նման են սովորական մրսածության, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք պատվաստվել են»,- գրել է Սպեկտորը։

Ավելի վաղ Չիկագոյի հանրային առողջապահության դեպարտամենտի հանձնակատար Էլիսոն Արվադին ասել էր, որ կոկորդի ցավը կարող է վկայել կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու մասին՝ նախքան COVID-19 դրական թեստ ստանալը:
 

Placeholder