25.01.2022. Կորոնավիրուսի 1332  նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Առողջություն
12:04 25/01/2022

25.01.2022. Կորոնավիրուսի 1332 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում հունվարի 24-ին կատարվել է 5713 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1332  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 155 հիվանդ, մահվան 6 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353731 դեպք, որոնցից 334549 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8032 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1525 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9557 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2685238 թեստավորում:
 

Placeholder
25.01.2022. Կորոնավիրուսի 1332 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի