Թուրքիան նախատեսում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի շրջաններ
Տարածաշրջան
16:53 25/01/2022
Տարածաշրջան

Թուրքիան նախատեսում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի շրջաններ

Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և Երևանի հետ ընդլայնել առևտրային կապերը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Hüriyyet պարբերականը՝  հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում անցկացված արտաքին քաղաքականությանը վերաբերող փակ քննարկումներին։

«Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կլինի դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։

Մասնավորապես, Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար: Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշակի պատմական շինություններ, ինչպես օրինակ՝ Կարսի մոտակա կամուրջն ու շենքը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս: Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միևնույն ժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,- գրել է թուրքական պարբերականը:

Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի կեսերին  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր  Երևանի հետ ավիահաղորդակցություն բացման մասին:  Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ  փետրվարի 2-ից Հայաստանի հետ կսկսվի ավիահաղորդակցությունը:
 ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ»  միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Փետրվար - մարտ ամիսներին թռիչքները  կիրականացվեն շաբաթական 2 անգամ, ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Placeholder
Թուրքիան նախատեսում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի շրջաններ