Կորոնավիրուսի օմիկրոն շտամը վերջինը չէ. ԱՀԿ ղեկավար
Աշխարհում
10:32 25/01/2022
Աշխարհ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը վերջինը չէ. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն երկուշաբթի օրն ասել է, թե վտանգավոր կլինի ենթադրել, որ արագ փոխանցվող օմիկրոնը կորոնավիրուսի վերջին ենթատեսակն է:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, նա նաև ասել է, որ այս տարի հնարավոր է դուրս գալ համաճարակի սուր փուլից, եթե իրականացվող ռազմավարությունն ու միջոցները, ինչպիսիք են թեստավորումն ու պատվաստանյութերը, կիրառվեն համապարփակ կերպով:

Ելույթ ունենալով Գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ՝ Գեբրեյեսուսն ասել է, թե ինը շաբաթ առաջ բացահայտվելուց ի վեր այս ենթատեսակով վարակվածության ավելի քան 80 միլիոն դեպք է արձանագրվել, ինչն ավելի մեծ թիվ է կազմում, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված դեպքերը:

«Նոր ենթատեսակներ ի հայտ գալու հնարավորությունները մեծ են»,- ասել է նա:

Placeholder
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը վերջինը չէ. ԱՀԿ ղեկավար