Համավարակի պատճառով ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել
Աշխարհում
16:29 25/01/2022
Աշխարհ

Համավարակի պատճառով ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել

Ջրային մարզաձևերի աշխարհի հերթական  առաջնությունը պետք է տեղի ունենար 2021թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը։ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով այդ միջոցառումը նշանակվել է 2022թ.մայիսի 13-29-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Նշվում է նաև, որ ՖԻՆԱ-ի գործկոմը որոշել է աշխարհի առաջնությունը հետաձգել ևս մեկ տարով /2023թ./, պատճառ դարձնելով համաճարակը:

2023թ.առաջնության ստույգ ժամկետները դեռ որոշված չեն:

Ջրային մարզաձևերի  աշխարհի առաջնությունում մեդալներ են խաղարկվում լողում, դայվինգում /սուզալող/, ջրացատկում, ջրագնդակում և արտիստիկ /սինխրոն / լողում:

Placeholder
Համավարակի պատճառով ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել