Հայաստանի բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրվա արդյունքները
Սպորտ
19:51 26/01/2022
Հայաստան

Հայաստանի բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրվա արդյունքները

Բռնցքամարտի Հայսատնի առաջնությունում այսօր երկրորդ մրցումային օրն էր: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան, իրենց մենամարտերն են անցկացրել 51, 60, 67 և գերծանր քաշային բռնցքամարտիկները:

«51 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ է տոնել գյումրեցի Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային կարգում Արթուր Շախպազյանը հաղթել է Համլետ Մնացականյանին, իսկ  Արթուր Սահակյանը՝ Ալիկ Վարդանյանին: Մրցակցի չներկայանալու պատճառով հաղթանակ է շնորհվել նաև Նարեկ Մկրտչյանին: 67 կգ քաշային կարգում Հարություն Հակոբկոխյանը ուժեղ է գտնվել Տիգրան Խաչատրյանից, Արարատ Հարությունյանը՝ Նորիկ Աբրահամյանից, Գոռ Մխիթարյանը՝ Դավիթ Գրիգորյանից, Գուրգեն Մադոյանը՝ Անդրանիկ Սեդրակյանից: Հաղթանակ է շնորհվել նաև գերծանր քաշային Գևորգ Մուրադյանին: Հունվարի 27-ին ռինգ դուրսկ կգան 48, 54, 57, 71, 75, 80, և 92 կգ քաշային մարզիկները»,- նշված է հաղորդագրությունում:

 

Placeholder