Բորտուղեկցորդուհիները խոստովանել են, որ իրենց ստիպում են նիհարել՝ աշխատանքը չկորցնելու համար
Աշխարհում
13:26 26/01/2022
Աշխարհ

Բորտուղեկցորդուհիները խոստովանել են, որ իրենց ստիպում են նիհարել՝ աշխատանքը չկորցնելու համար

Արտասահմանյան խոշոր ավիաընկերության նախկին բորտուղեկցորդուհիները նշել են այն կանոնները, որոնք պարտավոր էին պահպանել, գրում է The Sun-ը։

Կարլա Բեյսոնը, որն 9 տարի աշխատել է որպես բորտուղեկցորդուհի, նշել է, որ օրինակ, այն կանայք, որոնք գտնվում են հետծննդյան արձակուրդում, պետք է նիհարեն նախքան աշխատանքի վերադառնալը:

«Ավիաընկերությունը խիստ պահանջներ ունի աշխատակիցների արտաքին տեսքի համար, բորտուղեկցորդուհիները պարտավոր են համապատասխան տեսք ունենալ», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշել է նա:

Կառլան նաև հավելել է՝ հաճախ նկատել է, թե ինչպես են իր գործընկերները զգուշացումներ ստանում, երբ գիրանում էին։ «Նրանց երկու շաբաթ ժամանակ են տվել նիհարելու համար, նաև պարբերաբար կշռել են»,- պատմել է աղջիկը։

«Օդանավակայանում կարող էին մեզ մոտենալ և ասել՝ «հեյ աղջիկ, դու պետք է վերադառնաս կազմվածքիդ», - ավելացրել է մեկ այլ բորտուղեկցորդուհի Մայա Դուկարիկը:

Կան նաև այլ խիստ պահանջներ՝ կոկիկ մազեր, կարմիր կամ բաց երանգի լաք եղունգներին, ինչպես նաև պետք է բացակայեն դաջվածքները:

«Եվ դուք երբեք չեք տեսնի տարիքով բորտուղեկցորդուհիներ, միայն երիտասարդ և գեղեցիկ», - ասել է ավիաընկերության նախկին աշխատակից Դույգու Կարամանը:

 

Placeholder