Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
26.01.2022. Կորոնավիրուսի 1931 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում հունվարի 25-ին կատարվել է 7721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 147 հիվանդ, մահվան 1 դեպք է արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 662 դեպք, որոնցից 334 696 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 408 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8033 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1525 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9558 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 692 959 թեստավորում: