26.01.2022. Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
Առողջություն
12:48 26/01/2022
ԼՂՀ

26.01.2022. Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում հունվարի 25-ին կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  26 վարակակիր: Բժիշկները 7 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 2 մահվան դեպք։ 

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1652 քաղաքացու հետազոտություն, որից 129-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 

Placeholder
26.01.2022. Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է