Ավստրիան չպատվաստվածների համար չեղարկում է լոքդաունը
Աշխարհում
14:44 26/01/2022
Աշխարհ

Ավստրիան չպատվաստվածների համար չեղարկում է լոքդաունը

Ավստրիան հունվարի 31-ից կհանի կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար կիրառվող արգելափակումը, չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։ Որոշումն ընդունվել է հիվանդանոցներում, առաջին հերթին վերակենդանացման բաժանմունքներում իրավիճակի կայունացման հետ կապված, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Չպատվաստվածների համար արգելափակումն ավարտվում է հաջորդ երկուշաբթի», - ասել կանցլերը։

Միևնույն ժամանակ, սննդի կետեր, խանութներ, մշակույթի և արվեստի ոլորտի միջոցառումներ այցելելու համար պատվաստված լինելու որոշումը պահպանվում է, այսինքն՝ չպատվաստվածների մուտքը դեռ այդ վայրեր փակ է։ Մնում է նաև FFP2 տիպի դիմակ կրելու պարտավորությունը։
 

Placeholder
Ավստրիան չպատվաստվածների համար չեղարկում է լոքդաունը