Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով
Առողջություն
12:21 26/01/2022
Հայաստան

Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով

Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական:

Ինչպես հաղորդում է կառավարության թելեգրամի ալիքը, նա սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

«Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ օրը մասնակցել է Սուրեն Պապիկյանի բազմամարդ հարսանիքին։ Չի բացառվում, որ նա միակ վարակված պաշտոնյան չէ։

Նշենք, որ առաջին անգամ կորոնավիրուսով վարակվելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020-ի հունիսին 1-ին, ապա հունիսի 6-ին հայտարարեց՝ ինքն էլ, իր ընտանիքի անդամներն էլ ապաքինվել են, թեստի պատասխանը բացասական է եղել։

 

Placeholder
Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով