Փորձում եմ ընկերանալ բոլորի հետ. Ժիրայր Մարգարյանը պատմել է Վերեսում ադապտացիայի մասին
Սպորտ
14:05 27/01/2022
Աշխարհ

Փորձում եմ ընկերանալ բոլորի հետ. Ժիրայր Մարգարյանը պատմել է Վերեսում ադապտացիայի մասին

Ուկրաինական «Վերեսի» նորեկ Ժիրայր Մարգարյանը, որն արդեն նոր թիմի կազմում ստուգողական խաղի է մասնակցել չեխական «Գրադեց Կրալովեի» հետ, պատմել է ադապտացիայի մասին.

«Ուրախ եմ, որ դարձել եմ այս թիմի մի մասնիկը: Կային որոշ դժվարություններ, բայց ես անում եմ ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ մերվեմ, և կարծում եմ՝ դա ինձ հաջողվում է: Փորձում եմ ընկերանալ բոլորի հետ»,- Մարգարյանի խոսքերն է փոխանցում armsport.am-ը:

Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է նաև Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի մասին. «Հավաքը նորմալ եմ գնահատում: Ամեն օր երկու բարդ, ինտենսիվ մարզումներ ենք ունենում: Արդեն մեկ խաղ ենք անցկացրել, կարծում եմ՝ վատ չխաղացինք:

Շարունակում ենք մարզվել, պատրաստվել հաջորդ ընկերական խաղերին և առաջնության վերսկսմանը: Հասկանում եմ, որ ես պետք է անեմ ամեն հնարավոր բան, որպեսզի խաղամ ամենաբարձր մակարդակում և օգնեմ թիմիս բարձր տեղեր գրավել առաջնությունում»,- ասել է Գյումրիի «Շիրակի» և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ Մարգարյանի՝ «Վերեսի» հետ պայմանագիրը նախատեսված է 3,5 տարվա համար։

Placeholder