27.01.2022. Կորոնավիրուսի 2556 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Առողջություն
11:27 27/01/2022
Հայաստան

27.01.2022. Կորոնավիրուսի 2556 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում հունվարի 26-ին կատարվել է 7407 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 264 հիվանդ, մահվան 3 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել 2 կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 218 դեպք, որոնցից 334 960 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 697 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8035 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1526 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9561  կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 700 366 թեստավորում:

Placeholder
27.01.2022. Կորոնավիրուսի 2556 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի