«Թռիչք վերջին անգամ». Հայկոյի վերջին երգը՝ նվիրված  օդաչու Արմեն Ներսեսյանի հիշատակին
Մշակույթ
16:09 28/01/2022
Հայաստան

«Թռիչք վերջին անգամ». Հայկոյի վերջին երգը՝ նվիրված օդաչու Արմեն Ներսեսյանի հիշատակին

Կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանը ներկայացրել է իր և ՀՀ վաստակավոր արտիստ  Հայկոյի վերջին համատեղ ստեղծագործությունը։ Երգը կոչվում է «Թռիչք վերջին անգամ»։

Խոսքերի հեղինակը Րաֆֆին է, երաժշտությունը գրել է վաղամեռիկ եգիչ, երգահան Հայկոն։

«Իմ և Ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Րաֆֆին։
Երգը նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին:

Placeholder
«Թռիչք վերջին անգամ». Հայկոյի վերջին երգը՝ նվիրված օդաչու Արմեն Ներսեսյանի հիշատակին