«Հրապարակ». Տպավորություն է` իշխանությունը կազմակերպված տապալեց այսօրվա միջոցառումները
Օրվա մամուլ
09:32 28/01/2022
Հայաստան

«Հրապարակ». Տպավորություն է` իշխանությունը կազմակերպված տապալեց այսօրվա միջոցառումները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի: Երեկ չեղարկվել է տոնական մեծ միջոցառումը, որը պետք է կայանար Դվին հյուրանոցում: Պատճառն, ըստ լրատվամիջոցների, այն է, որ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մասնավորապես ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նախարար Սուրեն Պապիկյանի:

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ նաև, որ երկրորդ անգամ covid-19 է ախտորոշվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նա ինքնամեկուսացել է: Տպավորություն է, որ իշխանությունը կազմակերպված կերպով տապալեց այսօրվա միջոցառումները:

Որպեսզի այս ամենը կազմակերպված դեմարշ չդիտարկվի, ՔՊ-ն չեղարկել է նաև Դիլիջանյան եռօրյա հավաքը, որը ծրագրել էին անցկացնել հունվարի 28-30-ը: Այլևս Դիլիջան մեկնելու կարիք չկա՝ Բանակի օրվա միջոցառումներից խուսափելու հարգելի պատճառ ունեն՝ կովիդը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Տպավորություն է` իշխանությունը կազմակերպված տապալեց այսօրվա միջոցառումները