Արթուր Ավագյանը կարիերան կշարունակի Նորավանքում
Սպորտ
16:59 28/01/2022
Աշխարհ

Արթուր Ավագյանը կարիերան կշարունակի Նորավանքում

«Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է ստորագրել փորձառու պաշտպան Արթուր Ավագյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արթուրը «Ալաշկերտ» ՖԱ-ի հետ դարձել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2015/16 թթ․ առաջնության հաղթող։ Խաղացել է նաև «Գանձասար», «Կիլիկիա», «Արարատ», «Ուրարտու», «Լոռի» թիմերում, ինչպես նաև՝ Սեմեյի «Սպարտակում»։ Նրա վերջին թիմը եղել է «Սևանը»։

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է մեկ խաղ։

Placeholder