Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՊՀ երկների շահերից են բխում, որ բոլոր այլազգի քաղաքացիներն ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են. Սերգեյ Լավրով
«ԱՊՀ երկների շահերից են բխում, որ բոլոր այլազգի քաղաքացիները մնան և ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են»,- պատասխանելով ՀԱՊԿ որոշ երկրներում ռուսների իրավունքների ստորադասման մասին «Sputnik ռադիո»-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցին՝ այսօր ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախացած հանրապետությունների ձգտումը հաստատել սեփական ազգային առանձնահատկություններըը՝ ուղեկցվել է այլազգիների իրավունքներին առնչվող էքսցեսներով:
Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն ռուսների նկատմամբ նման դեպքերին պետք է պատասխանի փափուկ դիվանագիտության գործիքով:
ՌՌ ԱԳ նախարարը ԽՍՀՄ փլուզումը գնահատեց աշխարհաքաղաքական աղետ, քանի որ 25 մլն ռուս հայտնվեցին ՌԴ սահմաններից դորս:
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի շրջանակներում պետք է դիտարկվի ազգային փաքրամասնությունների խնդիրը՝ առանձնացնելով նաև Հայաստանում ադրբեջանցիների ապրելու և հակառակի օրինակը՝ անմիջապես շեշտելով, որ Հայաստանում նրանք քիչ թիվ են կազմում:
Ըատ Սերգեյ Լավրովի՝ մարդու իրավունքների հարցը պետք է լուծվի ԱՊՀ-ի կառույցների շրջանակներում, այլ ոչ թէ դիմեն Եվրոպայի մարդու իրավունքների դատարանները, որոնք քաղաքականացրել են իրենց գործունեությունը: