29.01.2022. Արցախում կորոնավիրուսով 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,15-ինը՝ ծանր
Առողջություն
13:16 29/01/2022
Հայաստան

29.01.2022. Արցախում կորոնավիրուսով 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,15-ինը՝ ծանր

Արցախի Հանրապետությունում հունվարի 28-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել:

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  21 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1830 քաղաքացու հետազոտություն, որից 154-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
 

Placeholder
29.01.2022. Արցախում կորոնավիրուսով 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,15-ինը՝ ծանր