Արցախում կաթնամթերքի արտադրամաս է բացվել
Տնտեսություն
15:20 29/01/2022
Հայաստան

Արցախում կաթնամթերքի արտադրամաս է բացվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, Արցախի գիտական կենտրոնում ներկա է գտնվել «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի բացման արարողությանը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, պետական նախարարը ծանոթացել է փոքրածավալ արտադրության կազմակերպմանը, որն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիաե գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքը արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա:

Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունը՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը:

Placeholder
Արցախում կաթնամթերքի արտադրամաս է բացվել