Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը
Իրավունք
16:45 31/01/2022
Հայաստան

Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը

ՀՀ դատավորների միությունը մտահոգություն է հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ 

«Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ», - նշված է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի տարածած հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ  փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և  նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։

 

Placeholder