31.01.2022. Կորոնավիրուսի 1362 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի
Օրվա թեմա
11:24 31/01/2022
Հայաստան

31.01.2022. Կորոնավիրուսի 1362 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի

Հայաստանում հունվարի 30-ին կատարվել է 4673 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1362 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 286 հիվանդ, մահվան 9 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367795 դեպք, որոնցից 336005 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22202 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8053 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1535 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9588 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2726988 թեստավորում:
 

Placeholder
31.01.2022. Կորոնավիրուսի 1362 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի