Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել
Իրավունք
10:09 01/02/2022
Հայաստան

Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել

Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչից եք դժգոհում, երբ ԲԴԽ-ն դատավոր Բորիս Բախշյանին կալանավորելու համաձայնություն է տալիս:

Այսինքն դուք ի՞նչ էիք պատկերացնում, որ ինչ-որ մի դատավոր պիտի համարձակվի արդա՞ր լինել, որ պիտի համարձակվի արդարադատությո՞ւն իրականացնի:

Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել:
Չի հանդուրժվելու: Քանի այս իշխանությունը գոյություն ունի որևէ մեկն այսուհետ հանկարծ չհամարձակվի շեղվել ու միապետի կամքին հակառակ գնալ:

Հ.Գ. Չե՞ք տեսնում, որ ավարտվել է իրավական պետությունը»։

Placeholder
Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել