Ավտոմեքենան ընկել  է ձորը
Իրավունք
14:56 01/02/2022
Հայաստան

Ավտոմեքենան ընկել է ձորը

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր ժամը 11:44-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 70 մ):



Placeholder
Ավտոմեքենան ընկել է ձորը