Վրաստանի վարչապետը վարակվել է օմիկրոն շտամով
Տարածաշրջան
12:43 01/02/2022
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը վարակվել է օմիկրոն շտամով

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամ։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետի  աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում, շարունակում է աշխատանքը հեռավար։

Վրաստանի վարչապետն ամբողջությամբ պատվաստված է։ Նրա մոտ Քովիդ-ը հաստատվել է պլանային թեստավորման ժամանակ։ Ինչպես հայտնի է, Վրաստանի վարչապետը կորոնավիրուսով հիվանդացել է նաև 2021-ի ապրիլին։ Ապաքինվելուց հետո ընդունել է երկու դեղաչափ Pfizer։

 

Placeholder
Վրաստանի վարչապետը վարակվել է օմիկրոն շտամով