Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ռեկորդային՝ 24.201 մարդ
Տարածաշրջան
13:25 01/02/2022
Տարածաշրջան

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ռեկորդային՝ 24.201 մարդ

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 24.201 նոր դեպք, մահացել է 36 մարդ։

Վերջին 24 ժամում ապաքինվել է 10 732 մարդ: Համավարակի սկզբից այդ ցուցանիշը կազմում է 1.020.510, մահացել է 15.016 մարդ։

Մեկ օրում կատարվել է 85.191 թեստավորում, այդ թվում՝ 61.936 հակագենային և 23.255՝ ՊՇՌ։

Թեստավորվածների ընդհանուր թվում վարակվածները կազմում են 28.41%, վերջին 14 օրում՝ 21.96%, իսկ  յոթ օրում՝ 24.96 %։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս գրանցվել է  վարակման 1.200.124 դեպք։

Այս ընթացքում Վրաստանում կատարվել է 2.722.187 պատվաստում կորոնավիրուսի դեմ։
 

Placeholder