Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի BA.2 ենթատեսակի ախտանիշները, որը նաև հայտնի է որպես «թաքնված օմիկրոն», նման են հիմնական շտամի ախտանիշներին։ Այս մասին գրում է Express-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալության տվյալները։
«Գաղտնի օմիկրոնի» հիմնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, շարունակական հազը, հոտի կամ համի կորուստ կամ փոփոխություն: Սակայն ավելի կոնկրետ նշաններն, ինչպես ասում են հետազոտողները, դեռևս պետք է հաստատվեն, բայց, ամենայն հավանականությամբ, կարտացոլեն իր նախորդի՝ BA.1-ի ախտանիշները:
Եթե այս նշաններից որևէ մեկը հայտնաբերվի, մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել բժշկի, հանձնել COVID-19-ի թեստ և ինքնամեկուսանալ։
Անցյալ շաբաթ Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալությունը (UKHSA) հայտնեց «Օմիկրոն»-ի նոր տեսակի՝ BA.2-ի մասին: BA.2-ը կոչվում է «թաքնված», քանի որ լաբորատոր պայմաններում դժվար է այն տարբերել սկզբնական BA.1-ից: Այնուամենայնիվ, հիվանդների համար բավական է հակագենային կամ ՊՇՌ թեստ անել՝ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։