Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
01.02.2022. Կորոնավիրուսի 3127 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
Հայաստանում հունվարի 31-ին կատարվել է 7890 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3127 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 74 հիվանդ, մահվան 5 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 922 դեպք, որոնցից 336 079 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 250 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8056 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1537 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9593 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 734 878 թեստավորում: