01.02.2022. Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
12:11 01/02/2022
ԼՂՀ

01.02.2022. Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հունվարի 31-ին կատարվել է 155 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2064 քաղաքացու հետազոտություն, որից 206-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
01.02.2022. Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել